Աֆղանստանում առնվազն 12 մարդ է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Աֆղանստանում առնվազն 12 մարդ է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Առնվազն 12 մարդ Է զոհվել, 20-ից ավելին տուժել Աֆղանստանի Քաբուլի նահանգում՝ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանությունը, հաղորդել Է TOLONews հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի Է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պայթանյութը դրված Է եղել կրոնական կառույցի խորանի մոտ, նշվում Է, որ տուժածների թվում Է մի հոգեւորական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում