Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությունը

 Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով 2021 թվականի նոյեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։

ՀՀ սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենան առանձնազրույց՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում