Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա
![Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա](https://freenews.am/uploads/images/image_750x_61e7e4f5d4945.jpg)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 19-ին ժամանել Է Մոսկվայի օդանավակայաններից մեկը՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում: Այդ մասին հաղորդում Է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռայիսին, որ իր ռուսաստանցի պաշտոնակից (Վլադիմիր Պուտինի) հրավերով Ռուսաստան Է ուղեւորվել տնտեսական, քաղաքական եւ մշակութային համագործակցության զարգացման նպատակով, մի քանի րոպե առաջ Ժամանեց Մոսկվայի օդանավակայան»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Պլանավորվում Է, որ Իրանի նախագահը հունվարի 19-ին բանակցություններ կվարի Պուտինի հետ: Հունվարի 20-ին պլանավորված են Ռայիսիի ելույթները ՌԴ-ի Պետական դումայում եւ Մոսկվայի Մայր տաճարի մզկիթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ