Խմբակցությունից հեռանալը կարագի հերթ չէ, որ ժամանակդ չների գնաս․ Գևորգ Պետրոսյանը՝ խմբակցությունը լքելու լուրերի մասին
ԱԺ «Բարգտավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հերքում է մամուլում տարծված տեղեկությունը, թե պատրաստվում է լքել խմբակցությունը։
«Բացարձակ ապատեղեկատվություն է։ Ես հասկանում եմ ամառ է, մարդիկ պարապ են մնացել, մի բանով պետք է զբաղվեն, ինտրիգ պետք է հնարեն։ Բայց խմբակցությունը լքելը կարագի հերթ չէ, որ էդ պահին ժամակդ չների, գնաս»,-այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ եթե պատգամավորն ինքախաբեությամբ չի զբաղվում, և նորմալ քաղաքական գործիչ է, ապա պետք է լուրջ վերաբերվի խմբակցություն մտնելուն ու դուրս գալուն։
Անդրադառնալով իր և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին, պատգամավորն ասաց․ «Պարոն Ծառուկյանի հետ մեր հրաաբերությունները գերազանց վիճակում են, ինքն իմ և՛ քաղաքական ղեկավարն է, և՛ մեծ եղբայրը։ Ոչ մի խնդիր չկա»։
Դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ վերջին շրջանում ֆեյսբուքյան տիրույթում ակտիվություն չեք դրսևորում, նա պատասխանեց․ «Մի քանի մարդկանց «մխտար» դեմքերը չտեսնելու ու պղտոր մտքերը չկարդալու համար որոշել եմ ֆոյսբուքից դուրս գալ, բայց հարցազրույցներ տալիս եմ։ Խնդիր չկա։ Այս երկրում իմ քաղաքական գործունեությունը վերահսկելու իրավունք ունի մի մարդ և նա Գագիկ Ծառուկյանն է»։
Կարծիքներ