Առաջիկա օրերին ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներ կհասնեն Ուկրաինա. Բլինկեն

Առաջիկա օրերին ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներ կհասնեն Ուկրաինա. Բլինկեն

Առաջիկա օրերին ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներ կհասնեն Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։

«Այս շաբաթ ԱՄՆ-ի ռազմական օգնության երեք խմբաքանակ է մատակարարվել»,- ասել է պետքարտուղարը։ «Առաջիկա օրերին սպասվում են ավելի շատ մատակարարումներ»,- պարզաբանել է նա։

«Անցյալ շաբաթ մենք Կոնգրեսին ծանուցեցինք Մի-17 ուղղաթիռներ Ուկրաինա մատակարարելու մեր մտադրության մասին»,- շարունակել է Բլինկենը՝ հավելելով, որ ռուսական արտադրության այս ինքնաթիռները ներկայում գտնվում են Պենտագոնի պահեստում։

Ինչպես նշել է պետքարտուղարը, Վաշինգտոնը հույս ունի, որ Եվրոպա ուղարկելու համար նախատեսված ուժերը գործածելու կարիք չի լինի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում