Մոսկվային հակադրվելու Ադրբեջանի արկածախնդրությունը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Մոսկվային հակադրվելու Ադրբեջանի արկածախնդրությունը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Աստիճանաբար ավելի ցցուն են դառնում Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունները: Լինելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և հրադադարի երաշխավոր՝ ռուսական կողմը պարբերաբար արցախյան հակամարտության կողմերից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները: Ադրբեջանն աստիճանաբար ուժեղացնում է ՌԴ-ին այդ հարցում հակադրվելու շեշտադրումները: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Մոսկվան հայտարարում է, որ պետք է վերսկսվեն բանակցություններն Արցախի կարգավիճակի որոշման նպատակով, ի պատասխան դրան Ալիևը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, և այն նա արել է պատերազմի միջոցով:

Ռուսական կողմի խոսքերին նման հակադրությունը, ըստ էության, Ադրբեջանի կողմից փորձնական քայլ է՝ նրան ընդհանուր հակադրվելու գործընթաց սկսելու և ազդեցությունից դուրս գալու նպատակով: Ադրբեջանը վաղուց արդեն գոյություն չունի որպես սուվերեն պետություն, նրա քայլերը թելադրում է Թուրքիան, բայց նա չի կարող դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից, քանի որ Մոսկվայի պատասխանը նման դեպքերում շատ կոշտ է լինում: Նման քայլի գնալու մասին մտածելիս Ալիևը մշտապես աչքի առաջ ունի Վրաստանի և Ուկրաինայի փորձը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում