Բրիտանիայում փորձարկում են կորոնավիրուսի դեմ 3-րդ դեղաչափի արդյունավետությունը
Մեծ Բրիտանիայում, աշխարհում առաջին անգամ սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափի արդյունավետության փորրձարկումը։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: Ծրագրի մասնակիցներին կառաջարկեն երկրորդ դեղաչափի ընդունումից 12-13 շաբաթ անց ստանալ նաև երրորդ դեղաչափն այն պատվաստանյութերից մեկով, որոնք գրանցված են Բրիտանիայում:
«Դա ամբողջ աշխարհի գիտնականներին հնարավորություն կտա պատկերացնել, թե որքանով է օգտակար ու պաշպանում վիրուսից երրորդ դեղաչափը»,- նշվում է Առողջապահության նախարարության հաղորդման մեջ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 27 մլն դոլար, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերին:
Կարծիքներ