Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի
Պաղեստինցիների թիվը, որոնք երեք օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել են իսրայելական հարվածներից, հասել Է 83-ի, տուժել Է 487 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է միջատարածքի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 67 զոհվածի եւ 388 տուժածի մասին: «Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետեւանքով երեք օրում զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 83-ի, այդ թվում՝ 17 երեխա եւ 7 կին: Եվս 487 մարդ վարքեր են ստացել»,-հայտնել Է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:
Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել Է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 166 հրթիռ: Իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքի արդյունավետությունը կազմում Է շուրջ 90 տոկոս:
Իրադրության սրվելուց ի վեր զոհվել են վեց խաղաղ իսրայելցիներ եւ մեկ զինվորական: Իսրայելը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին, գրոհի Է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադ»-ի շուրջ 600 ռազմական թիրախներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ