Վրաստանում հանրակրթական և ԲՈՒՀ-ական ուսումնական գործընթացի վերականգնումը նախատեսվում է մարտի 1-ից

Վրաստանում հանրակրթական և ԲՈՒՀ-ական ուսումնական գործընթացի վերականգնումը նախատեսվում է մարտի 1-ից

Վրաստանում մանկապարտեզների, մասնագիտական ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսումնական գործընթացը վերականգնել նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին: Հաղորդում է aliq.ge-ն։

«Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, մասնագիտական ուսումնարաններ և համալսարաններ ուսանողների վերադարձը նախատեսվում է մարտի 1-ից: Բնական է՝ այս ամենը կախված է համաճարակաբանական իրավիճակից»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում