Բելառուսում նախագահական ըտրություններ են

Բելառուսում նախագահական ըտրություններ են

Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական օրվա քվեարկությունը:

«Հունվարի 26-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 8:00-ից մինչև 20:00-ն»,- հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ընտրացուցակներում ընդգրկված է ավելի քան 6,9 մլն մարդ։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է 5325 տեղամաս, որից 207-ը՝ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր բնակության այլ վայրերում։ Բայց արտերկրում այս ընտրությունների համար ընտրատեղամասեր չեն բացվել։

Իշխանությունները դա բացատրել են, մասնավորապես, անվտանգությունն ապահովելու անկարողությամբ, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու պատճառով դիվանագիտական կորպուսի կրճատմամբ։

Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու.

պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն,
Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը,
Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը,
Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը,
նախորդ ընտրությունների նախկին թեկնածու, ձեռներեց, անկուսակցական Աննա Կանոպացկայան:
Քվեաթերթիկներում կա նաև «Բոլորին դեմ» սյունակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում