Շոլցը Ռուսաստանի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը. Ռուսաստանի գործողությունները, ոչնչով չեն կարող արդարացվել:
«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»,- պնդում է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և մութ օր՝ Եվրոպայի համար»,- ասել է նա։ «Մենք համերաշխություն ենք հայտնում Ուկրաինային և նրա բնակիչներին: Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի այդ ռազմական գործողությունը: G7-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում մենք սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները»,- ասել է Շոլցը:
Կարծիքներ