Ռուս զինվորականները Ստեփանակերտից մեկնել են հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման վայր

Ռուս զինվորականները Ստեփանակերտից մեկնել են հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման վայր

Ռուս զինծառայողները՝ անձնակազմի համապատասխան տեխնիկայով շարժվել են դեպի Ադրբեջանի Կիյամդինլլի շրջան, որտեղ ծավալվելու է Լեռնային Ղարաբաղում  հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների  վերահսկման  ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի՝ Ստեփանակերտի տեղակայման վայրում, զինծառայողները  մի քանի օր շարունակ ծանոթացել են համատեղ կենտրոնի կառուցվածքին, նշանակությանը, խնդիրներին ու գործառույթներին,  աշխատանքի կազմակերպման ընթացակարգերին,  ինչպես նաև՝  այն երկրի մշակույթին, ավանդույթներին ու առանձնահատկություններին, որի տարածքում նրանք առաջադրանքներ պետք է իրականացնեն: Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը ռուսական և թուրքական կողմերից     ներկայացվել է պարիտետային սկզբունքով, անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ իրականացնելու է իրավիճակի մշտադիտարկում և վերահսկելու է հրադադարի պահպանման ռեժիմն ու ռազմական բոլոր գործողությունները»,-հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում