Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուների անունները
![Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուների անունները](https://freenews.am/uploads/images/image_750x_61fe9994e0bad.jpg)
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված են ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանի, ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի թեկնածությունները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստը սպասվում է փետրվարի 8-ին:
Կարծիքներ