Պետական աջակցության ծրագիր «Հայփոստին». «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Պետական աջակցության ծրագիր «Հայփոստին». «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Վերջին մոտ տասներեք տարիներին «Հայփոստը» հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանին պատկանող ընկերությանը։ Ըստ պայմանագրի՝ հավատարմագրային կառավարման ժամկետը պիտի լրանար 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դրանից մեկուկես տարի առաջ գործադիրը որոշել էր այն վաճառքի հանել, բայց ընկերությունը մնացել էր հավատարմագրային կառավարման ներքո: Ընկերությունը սպասարկում է մոտ 750 հազար փոստային հասցե: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել ««Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված շահութաբաժնի գծով պարտքի վճարումը 5 տարի ժամկետով հետաձգելու եւ պարտքի մարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծը: Նախագծով առաջարկվում է տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2.5 մլրդ դրամի շահութաբաժնի գծով պարտքի վճարումը եւս  5 տարի ժամկետով հետաձգելու եւ 2026-ից հետո միայն սկսել փակել այն՝ ամենամյա հավասարաչափ վճարման սկզբունքով: Այս արտոնությունը կապահովի ընկերության ֆինանսական կայունությանը եւ հնարավորություն կտա խնայված միջոցներն ուղղել ոլորտի զարգացմանը»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում