Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճն անընդունելի է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճն անընդունելի է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարների հանդիպման առանցքային թեման Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման ընթացքի քննարկումն է։ Քննարկվելու են հայ ռազմագերիների եւ Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցերը:

Ակնհայտ է, որ հայկական կողմի համար առաջնահերթ հարցը ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձն է, մինչդեռ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար` տրանսպորտային հաղորդակցությունների ապահովումը։ Թեեւ պայմանավորվածություն է եղել գերիների փոխանակման հարցում կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, սակայն ադրբեջանական կողմը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պահանջը։

Ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը Արա Այվազյանը բարձրացրել էր նաեւ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակապի ընթացքում` շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»:

                                  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում