Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը

Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը

ՀՀ Կառավարությունը տեղեկացնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: 

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում