Մադուրոն կայցելի Թեհրան

Մադուրոն կայցելի Թեհրան

Վենեսուելայի նախագահն առաջիկա ամիսներին կժամանի Թեհրան: Այս մասին երկուշաբթի Թեհրանում Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը:

Իրանի արտգործնախարարը համատեղ մամուլի ասուլիսում նշել է. «Մենք պայմանավորվեցինք կազմել երկու երկրների միջև 20-ամյա համագործակցության ճանապարհային քարտեզ: Վենեսուելայի նախագահը մոտակա ամիսներին կայցելի Թեհրան, որի ընթացքում կստորագրվի համագործակցության 20-ամյա փաստաթուղթ»:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիան, իր հերթին, նշել է, որ «Իրան-Վենեսուելա հարաբերությունները ռազմավարական են»:

«Իրանցի ազգը գոյություն ունի 7000 տարի և ունի դիմադրության մեծ փորձ, և մենք ցանկանում ենք սովորել նրանցից», - ավելացրել է լատինաամերիկացի դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում