ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Փենսին կառաջարկի Թրամփին հեռացնել իշխանությունից
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատը կքննարկի բանաձև, որով փոխնախագահ Մայք Փենսին առաջարկվում է 25-րդ լրամշակմամբ սկսել նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու գործընթացը՝ տեղեկացնում է reuters-ը:
Ըստ բանաձևի, որի նախագիծը պատրաստել են մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ, փոխնախագահին կոչ է արվում հավաքել նախարարների կաբինետը և նախագահին հայտարարել անաշխատունակ, որից հետո փոխնախագահն անմիջապես ստանձնելու է նախագահի պաշտոնը:
Ներկայացուցիչների պալատը պատասխանելու համար Փենսին 24 ժամ ժամանակ է տվել: Հակառակ դեպքում կոնգրեսականները «կսկսեն իմպիչմենթի մասին օրենքի ընդունումը»:
Փելոսին շեշտել է, որ անհրաժեշտ է «շտապ գործել, քանի որ այս նախագահը լուրջ սպառնալիք է» ԱՄՆ սահմանադրության և ամերիկյան ժողովրդավարության համար:
Ամերիկացի փորձագետներից շատերի կարծիքով գործը Թրամփի իմփիչմենթին չի հասնի, բայց դեմոկրատները կարող են նրան զրկել հետագայում ընտրական ճանապարհով պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դա Թրամփին կզրկի 2024 թվականին երկրորդ անգամ նախագահ ընտրվելու հնարավորությունից:
Կարծիքներ