Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառումով անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը:

«Ուրախ եմ, որ կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի Բրյուսելում՝ այս ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Տոյվո Կլաարը:

Ավելի վաղ «Ազատության» եթերում Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Նա տեղեկացրել էր, որ քննարկելու են մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում