Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործության մասին
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդումները խորապես մտահոգիչ են:
«Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն իրավիճակի»,- գրել է Ջոլին:
Կարծիքներ