Ultimate Tennis Showdown թենիսի առաջին մրցաշարում հաղթեց իտալացի Մատեո Բարետին
Ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսի անձնական մարզիչ Պատրիկ Մուրաթօղլուն պատկանող թենիսի ակադեմիայում ավատվեց Ultimate Tennis Showdown ցուցադրական մրցաշարը:
Այն մեկնարկել էր հունիսի 14-ին: Մրցաշարին մասնակցել են 10 թենիսիստ: Նրանք նախ շրջանաձև մրցակարգով որոշել են ուժաղագույն քառյակին: Խմբային փուլի հաղթող է դարձել հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը, որը 9 խաղում տարել է 8 հաղթանակ և կրել 1 պարտություն: Հաջորդ երեք տեղերը զբաղեցրել են ֆրանսիացի Ռիշար Գասկեն, բելգիացի Դավիդ Գոֆենը և իտալացի Մատեո Բերետին:
Կիսաեզրափակիչ փուլում հույն թենիսիստը 3:0 հաշվով վստահ հաղթել է բելգիացի մրցակցին, իսկ իտալացի թենիսիստն ուժեղ է գտնվել Գասկեի նկատմամբ՝ 3:2:
Եզրափակիչ խաղում Մատեո Բերետին 3:2 հաշվով առավելության է հասել Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ՝ 16:15, 15:12, 12:14, 8:15, 3:2:
Նշենք, որ Պատրիկ Մուրաթօղլու թենիսի ակադեմիան գտվում է ֆրանսիական Նիս քաղաքի մոտ գտնվող Սոֆյա-Անտիպոլի բնակավայրում: Այն գործում է 2016 թվականից և համարվում է Եվրոպայի ամենամեծ թենիսի ակադեմիան:
Մրցաշարի ավարտից հետո Պատրիկ Մուրաթօղլուն հայտարարել է, որ մտադիր է ավանդական դարձնել այդ մրցումները: Նշենք, որ խաղերն անցկացվում են միայն հանգստյան օրերին, կարճեցված ծրագրով:
Կարծիքներ