OCCRP-ի հիմնադիրը կոչ է արել հակառուսական պատժամիջոցները տարածել նաև ԵԱՏՄ երկրների նկատմամբ

OCCRP-ի հիմնադիրը կոչ է արել հակառուսական պատժամիջոցները տարածել նաև ԵԱՏՄ երկրների նկատմամբ

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի (OCCRP) հիմնադիր Դրյու Սալիվանն Արևմուտքի կողմից հակառուսական խիստ պատժամիջոցների նոր ալիքի ֆոնին անդրադարձել է ԵԱՏՄ-ին:

«Եվրասիական տնտեսական միությունը ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Դա, ըստ էության, ազատ առևտրի գոտի է: Ապրանքները գալիս են Չինաստանից և կարող են Ռուսաստան հասնել առանց թղթաբանության։ Սա պատժամիջոցներում սողանցք է: Նրանք (միության անդամ երկրները-Խմբ.) պետք է դուրս գան (ԵԱՏՄ-ից-Խմբ.) կամ արժանանան նույն պատժամիջոցներին, ինչ Ռուսաստանը»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Սալիվանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում