«Նրանք շատ հաճախ են աքլորանում»․Լավրովը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մասին

«Նրանք շատ հաճախ են աքլորանում»․Լավրովը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքերին և Ռուսաստանի հասցեին նրա սպառնալիքներին: 
«Նա հիմա շատ է սիրում աքլորանալ։ Աքլորը ֆրանսիացիների ազգային խորհրդանիշն է: Նրանք շատ հաճախ են աքլորանում», - այսպես է Լավրովը մեկնաբանել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքերն այն մասին, որ Պուտինը պետք է հիշի Ֆրանսիայի մոտ միջուկային զենքի առկայության մասին։ 
Նա նախազգուշացրել է Արևմուտքին իրական միջուկային պատերազմի վտանգը՝ ենթադրելով, որ նման ծրագրեր իսկապես հասունանում են։ 
«Արևմտյան քաղաքական գործիչների գլխում է անընդհատ պտտվում է «միջուկային պատերազմը», ոչ թե ռուսների։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք թույլ չենք տա ստիպել մեզ դուրս գալ հավասարակշռությունից», - ասել է Լավրովը։ 
ՌԴ արտգործնախարարը նաև հայտնել է, որ այժմ Պուտինի ու Ֆրանսիայի նախագահի միջև խոսակցություն է ընթանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում