Բանակցությունների սեղանից ՀՀ 32+1 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք չի հանվելու. վարչապետ
Բանակցությունների սեղանից ՀՀ 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք չի հանվել ու չի հանվելու։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով ու դրա հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Թե որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս»,- ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է հայկական կողմը առաջարկել Վայոց ձորի և Սյունիքի հատվաղում սահմանազատում անել, քանի որ ադէբեջանական կողմը պնդում էր, թե իրենց առաջարկն է եղել Տավումից սկսելը, նա պատասխանեց.
«Այդ նկալումը այդքան էլ օբյեկտիվ չէ։ Իրենք այդպես են ներկայացնում, ես էլ ասում եմ ճշմարտությունը։ Ինչքան Ադրբեջանի, այդքան էլ Հայաստանի նախաձեռնություն է եղել։ Կարծում եմ՝ այդ թվում Ոսկեպարի անվտանգության ապահովման ամենաարդունավետ միջոցը սահմանազատված սահմանն է, այդ թվում՝ Կիրանց և մյուս գյուղերի։ Մենք հետաքրքրված ենք, որ այդ պրոցեսը շարունակվի նույն տրամաբանությամբ։ Մենք նոր սահման չենք ստեղծում, սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, որոշ տեղերում դա ցավոտ է, բայց դա ճիշտ սկզբունք է»։
Կարծիքներ