ԱՄՆ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի ադրբեջանցի ագրեսորների դեմ. Ադամ Շիֆ

ԱՄՆ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի ադրբեջանցի ագրեսորների դեմ. Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգները պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի ադրբեջանցի ագրեսորների դեմ և դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։ Այս մասին կոնգրեսական Ադամ Շիֆը գրել է իր X աքաունթում։

«Այսօր Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց իրեն որպես անխիղճ ագրեսոր՝ իրականացնելով չհրահրված հարձակումներ Արցախում, որոնք ավերեցին դպրոցը, զոհվեցին առնվազն մեկ երեխա և 24 մեծահասակներ, վիրավորվեցին ավելի քան 100 մարդ։

Ես ամիսներ շարունակ զգուշացնում եմ, որ Ադրբեջանը բացահայտ ցեղասպանության արշավ է իրականացնում Արցախի անմեղ խաղաղ բնակչության դեմ։

Մենք պետք է դադարեցնենք էթնիկ զտումները և Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Նախ՝ նախագահ Բայդենը պետք է անհապաղ անձամբ զանգահարի Ալիևին և պահանջի դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Արցախի դեմ։

Երկրորդ՝ մենք պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառենք՝ ադրբեջանցի ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում այնպիսի գործիքների միջոցով, ինչպիսիք են Մագնիտսկու օրենքը և 7031c պատժամիջոցները:

Երրորդ՝ մենք պետք է անհապաղ դադարեցնենք ԱՄՆ-ի բոլոր օգնությունները Ադրբեջանին։

Ի վերջո, պահանջեք անհապաղ անկախ դիտորդներ տեղակայել Արցախում»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում