Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով

Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով

Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Եգիպտոսի վարչապետը նաև շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում