Հոտի կորուստը նոր կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշը չէ. փորձագետ

Հոտի կորուստը նոր կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշը չէ. փորձագետ

Հոտի կորուստը նոր կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշը չէ, այն կարող է ի հայտ գալ հիվանդության 10-րդ օրը:

Միևնույն ժամանակ, «դելտա» շտամով հիվանդների թիվը, որոնց հոտառությունը ընդհանրապես չի անհետանում` ավելացել է, գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով DNKOM մոլեկուլային գենետիկական հետազոտությունների գիտական ​​կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Անդրեյ Իսաևի հայտարարությանը։

Փորձագետի խոսքով, շատ դժվար է տարբերակել գրիպը և կորոնավիրուսը` հիմնվելով հիվանդության առաջին նշանների վրա:

«Ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով ռիսկերը, առաջին ախտանիշների դեպքում ես խորհուրդ եմ տալիս հիվանդներին անցկացնել ՊՇՌ ախտորոշում: Սա միակ ճշգրիտ մեթոդն է, որը թույլ է տալիս որոշել` արդյոք անձը վարակված է COVID-19-ով թե ոչ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում