Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. վարչապետը՝ Մարկ Բեհրենդտին

Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. վարչապետը՝ Մարկ Բեհրենդտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին:

 

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում:

 

Վարչապետը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը Կառավարության համար ռազմավարություն են:

 

Զրուցակիցները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության ապահովման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում