Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Tomahawk հրթիռների մեծ խմբաքանակ

Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Tomahawk հրթիռների մեծ խմբաքանակ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խոշոր պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ Tomahawk թեւավոր հրթիռների գնման համար։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Յասուկազու Համադան։

«Մենք մտադիր ենք մեծաքանակ գնման պայմանագիր կնքել», - մեջբերում է Kyodo-ն նրա խոսքերը : Համադան չի նշել հրթիռների ճշգրիտ թիվը, որոնք ճապոնական կողմը մտադիր է ձեռք բերել։ Գործակալության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլի 1-ից) նախատեսվում է գնել մոտ 500 Tomahawk հրթիռ։

Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 211,3 մլրդ իեն ​​(մոտ 1,6 մլրդ դոլար)։ Ռազմանավերի վրա հրթիռների տեղակայումը նախատեսվում է սկսել 2026 թվականին և ավարտին հասցնել 2027 թվականին, երեքշաբթի հայտնել է Sankei Shimbun թերթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում