Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը դուրս է մնում պայքարից. Տոկիո-2020

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը դուրս է մնում պայքարից. Տոկիո-2020

Գերմանիայի   հավաքականի ֆուտբոլիստները չկարողացան նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆի ուղեգիր: Գերմանացիները  ոչ-ոքի խաղացին Կոտ դ՛Իվուարի հավաքականի հետ և գրավեցին նախավերջին՝ երրորդ տեղը D խմբում: Իսկ պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն իվուարցիներն ու բրազիլացիները: Խմբում վերջին տեղը գրավել է Սաուդյան Արաբիան: Վերջինս զիջել է Բրազիլիայի ընտրանուն 1-3 հաշվով:

Որպես կանոն` Օլիմպիական խաղերում ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են 23 տարեկանից ցածր խաղացողներ, սակայն հայտացուցակում թիմերը կարող են ներառել ցանկացած տարիքի ևս երեք խաղացողի: Խաղերը մեկ տարով հետաձգելու պատճառով Տոկիոյում տարիքային սահմանափակումը բարձրացվել է մինչև 24 տարեկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում