Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին կենդանու ոսկորներով ծանրոց են ուղարկել

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին կենդանու ոսկորներով ծանրոց են ուղարկել

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցները ոսկորներով ծանրոց են  ստացել, սույն փաստով սկսվել է ստուգում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Նախօրյակին Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներ ստացել են ոսկորներով ծանրոց: Ըստ նախնական տեղեկատվության՝ դրանք կենդանու ոսկորներ են: Փոստային առաքումը եղել է փաթեթի մեջ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ դեպքի վայր են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ, ներկայում սույն փաստով կատարվում է ստուգում և պարզվում է ծանրոցն ուղարկողի ինքնությունը։

ТАСС-ն առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել իրավապահ մարմինների և դեսպանության ներկայացուցիչների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում