Մարտեր Իրան-Աֆղանստան սահմանին. լրատվամիջոցներ

Մարտեր Իրան-Աֆղանստան սահմանին. լրատվամիջոցներ

Չորեքշաբթի Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և արմատական ​​«Թալիբան» շարժման զինյալների միջև։ Այդ մասին հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով աֆղանական Aamaj News գործակալությանը:

«Թալիբանի» ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները։ Արմատականները սահման են տեղափոխել զրահատեխնիկա, այդ թվում՝ աֆղանական տարածքում ԱՄՆ Զինված ուժերի թողած զրահամեքենաները։ Երկու կողմն էլ ակտիվորեն օգտագործում է հրետանի։ Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։

Ըստ «Էթեմադ» թերթի՝ Երևանի ժամանակով 19:20-ի դրությամբ հրետանային փոխհրաձգությունը դադարել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում