Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել. երկուսը ոստիկանության ծառայողներ են

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել. երկուսը ոստիկանության ծառայողներ են

ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:

 

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։

 

Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում