«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը 99%-ով ավարտված է
«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն այժմ 99%-ով ավարտված է, ներկայում աշխատանքներն իրականացվում են եզրափակիչ հատվածում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Nord Stream 2 AG օպերատոր ընկերությունից:
Ընդ որում, խողովակներ տեղադրող «Ակադեմիկ Չերսկի» նավն ամբողջովին ավարտել է ծրագրված աշխատանքները:
«Այսպիսով, ներկայում գազատարը 99%-ով ավարտված է: Խողովակներ տեղադրող «Ֆորտունա» նավը շարունակում է աշխատանքը նախագծի եզրափակիչ հատվածում»,-հայտնել են ընկերությունից:
Նոր գազամուղը պետք է ռուսական գազը Գերմանիա ու եվրոպական այլ երկրներ հասցնի Բալթիկ ծովով։ ԱՄՆ-ն դեմ է նախագծին, քանի որ դա խանգարում է իր տնտեսական շահերին։
Կարծիքներ