Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հավաքականի առաջատարին

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում են 3-րդ փուլի թայ-բրեյքները:
Տղամարդկանց մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 1,5։0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին և մտավ հաջորդ փուլ: Առաջին պարտիայում մեր շախմատիստը առավելության հասավ սևերով, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղաց սպիտակներով։
Չորրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի խորվաթ Անտե Բրկիչի հետ։
Կարծիքներ