Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան, իսկ երրորդ հորիզոնականը՝ Գերմանիան ներկայացնող Վինսենթ Կայմերը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է Հայկ Մարտիրոսյանին և մաղթել նորանոր հաջողություններ։
Կարծիքներ