Ջերմուկի մոտ 2 ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ տուժել է

Ջերմուկի մոտ 2 ավտոմեքենայի բախման հետևանքով 4 մարդ տուժել է

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 3-ին, ժամը 11։20-ին ահազանգ է ստացել, որ Երևան–Մեղրի ավտոանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հովհաննես Ս․, ծնված 1983 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ավագ Բ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Նարեկ Բ․, ծնված 2004 թ.), «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (Նունե Ա․, ծնված 1966 թ. և Սիրանուշ Ջ․, ծնված 1999 թ.) տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության մեքենային։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում