Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը Թուրքիա կայցելի
Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը կայցելի Թուրքիա՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է Independent Turkish-ը։
Թագաժառանգը Թուրքիա կժամանի երկուշաբթի օրը, հայտնում է հրատարակությունը՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) աղբյուրներին։
Երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ կկենտրոնանան տնտեսական հարաբերությունների վրա, մասնավորապես՝ ԱՄԷ-ից Իրանով անցնող միջանցքով դեպի Թուրքիա առեւտրային ճանապարհի վրա։
Թուրքիան եւ ԱՄԷ-ն ձգտում են շտկել իրենց երկկողմ հարաբերությունները, որոնք խաթարվել են «Մուսուլման եղբայրներին» Անկարայի աջակցության, ինչպես նաեւ Լիբիայի հանդեպ քաղաքականության եւ Միջերկրական ծովի արեւելքում անվտանգության հետ կապված տարաձայնությունների պատճառով:
Օգոստոսի վերջին Էրդողանը հեռախոսով խոսել էր արքայազնի հետ՝ որպես ԱՄԷ-ի ազգային անվտանգության խորհրդական Շեյխ Թահնուն բին Զաիդ Ալ Նահայանի հետ հանդիպումից հետո տարածաշրջանային մրցակիցների միջեւ հարաբերությունների բարելավման նշան։
Թուրքիայի նախագահական նստավայրից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը եւ բեն Զաիդը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային իրադարձությունները։ Էրդողանն ասել էր, որ ԱՄԷ-ն շուտով «լուրջ ներդրումներ» կանի Թուրքիայում
Կարծիքներ