ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային աջակցելու նոր միջոցների մասին

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային աջակցելու նոր միջոցների մասին

ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային աջակցելու նոր միջոցների մասին։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի արձագանքել Ռուսաստանի Դաշնության գործողություններին, մասնավորապես՝ «հավելյալ տնտեսական միջոցների ներդրմամբ»։ Փրայսը նշել է, որ Վաշինգտոնը «կշարունակի նաև ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը»: «Առաջիկա օրերին մենք լրացուցիչ միջոցներ կներկայացնենք այս ուղղությամբ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենքը Lend-Lease-ով Ուկրաինային զենք մատակարարելու մասին՝ Կիևին ռազմական օգնության տրամադրումը պարզեցնելու նպատակով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում