Մեկ մարդ է զոհվել Կալիֆոռնիայի եկեղեցում հրաձգության հետևանքով

Կալիֆորնիայի Օրենջ շրջանի եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել և հինգը վիրավորվել։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ այս մասին հայտնել է շրջանի շերիֆը։
Նրա խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է։ Հրաձգության պահին եկեղեցու ներսում եղել է մոտ 40 մարդ, հիմնականում՝ Թայվանից։ Ոստիկանությունն այս պահին հարցաքննում է ականատեսներին։
Կարծիքներ