ԲՏԱ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ԲՏԱ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-9-ը կգործուղվի Մոսկվա:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից:

Փոխնախարարն ու նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանը գործուղվելու են ՌԴ՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում