Ռուս խաղաղապահները ժամանակակից մարտի վարման պարապմունքներ են անցկացրել Արցախում
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների բարդ վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված առաջադրանքները: Պարապմունքները հասել են իրենց նպատակին», - նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:
Կարծիքներ