Իցհակ Հերցոգին ընտրեցին Իսրայելի նախագահ
Իսրայելի համար հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին ընտրվել Է հրեական պետության 11-րդ նախագահ, Կնեսետի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում հայտնել Է պալատի խսնակ Յարիվ Լեւինը: Նիստերի դահլիճից հեռարձակումը վարում Է Իսրայելի խորհրդարանական հեռուստաալիքը:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը հայտնում Է, որ Հերցոգի օգտին առաջին փուլում քվեարկել Է 120 պատգամավորներից 87-ը՝ հաղթանակի համար անհրաժեշտ 61 նվազագույնի դեպքում: Նախագահի պաշտոնում Հերցոգը Ռեուվեն Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ