Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա

Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Հայաստանի սահմանին շարունակվում է եվրոպացի դիտորդների առաքելությունը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, և խոստացել է, որ Փարիզը երկկողմանի նախաձեռնություններ կձեռնարկի Երևանի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵՄ շրջանակներում։

Կոլոննան խոստացել է նաև, որ Ֆրանսիան միջոցներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Նա հավելել է, որ Փարիզը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, 2023 թվականին կավելացնի Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ 5 միլիոն եվրոյից հասցնելով 12 միլիոնի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում