Մեր բարձրաստիճան պաշտոնյաները առաջին իսկ օրից առաջնագծում են. Ալեն Սիմոնյան
Այսօր ԱԺ-ում լրագորղները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, արդյոք կա՞ ՀԱՊԿ դիմելու կարիք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամին հարձակվել է Սյունքի մարզի Դավիթ Բեկ համայնքի վրա:
«Կրկնեմ, այն, ինչ ժամանակին ասել եմ՝ դրա անհրաժեշտության դեպքում կդիմենք ՀԱՊԿ-ին, հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն և այն պայմանագրային պարտավորությունները, որոնք մենք ունենք, լիովին բավարարում են Հայաստանին որպես կողմ»,-ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը, արդյոք ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն ունենք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Դրա հետ կապված պետք է ժամանակը ցույց տված լիներ, որ թե' մեր գործողությունները, թե' հայտարարությունները իրենց մեջ որևէ կաշկանդվածություն չեն պարունակում, որովհետև երբ խոսքը գնում է ՀՀ-ի, Արցախի մասին, որևիցե կաշկանդվածություն չի կարող լինել, որը մեզ կկանգնեցնի»:
Ինչ վերաբերվում է ՔՊ-ի ջոկատի՝ առաջնագիծ մեկնելուն, Սիմոնյանը նշեց, որ որևէ բան ասել չի կարող նաև անվտնագությունից ելնելով, սակայն շեշտեց՝ բարձրաստիճան պաշտոնյաները առաջին իսկ օրվանից առաջնագծում են, որոշները ծառայություն են իրականացնում, որոշները տեղում ծանոթանում են իրավիճակին:
«Մեր շատ ու շատ պաշտոնյաների եղբայները, երեխաները մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում, և դա որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որևէ այլ մանրամասն ասել չեմ կարող»,-նշեց նա:
Կարծիքներ