Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին

Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հրեական պետության իշխանությունների պլանների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

«Նախագահն ու վարչապետն այսօր խոսել են Ռաֆահի մասին, և նախագահը բացատրել է, թե ինչու է նա այդքան լրջորեն անհանգստացած Իսրայելի կողմից Ռաֆահում խոշոր ռազմական գործողություններ իրականացնելու հեռանկարով»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում