Սոցիալական ցանցերի ու հատկապես ֆեյսբուքյան մեր բոլոր օգտատերերին ուղղում եմ խոսքս. Գոռ Աբրահամյան
Ուզում եմ՝ սոցիալական ցանցերի ու հատկապես ֆեյսբուքյան մեր բոլոր օգտատերերին ասել հետևյալը:
Ռազմական դրության ժամանակ պետությունը ձեզ ուղղակի շնորհ է արել չփակելով հաղորդակցության այս վիրտուալ հարթակները՝ ձեր տեղեկացված լինելու իրավունքը գերակա համարելով հրապարակայնությունից բխող տեղեկատվական անվտանգության հետ կապված շատ լուրջ մարտահրավերներից:
ՄԻ ՇԱՀԱԳՈՐԾԵՔ այդ շնորհը:
Դուք հանդիսատես չեք, դուք բայեվիկ կինո չեք նայում, որ ամբաղ-զամբաղ դատողությունները շաղ տաք հանրային տարածքներում, խորհուրդներ տաք՝ ձեզ գեներալների ու ռազմական փորձագետների տեղ դրած, չճշտված տեղեկատվություն փոխանցեք իրար:
Դուք պետք է վիրտուալ դաշտում ձեզ զգաք ու պահեք մարտիկի պես՝ որպես հայկական զինված ուժերի հերթական մարտիկ, մեր զինվորի, ճակատամարտերում կենաց-մահու կռիվ տվող մեր զավակների, եղբայրների, ընկերների, մեր զորքի թիկունքը պահող զինվոր:
Արգելափակեք բոլոր դեզինֆորմացիա, խուճապ տարածող օգտատերերին, մաքրեք ձեր էջերը տեղեկատվական աղբից, տարածեք միայն պաշտոնական տեղեկատվություն, ձեր էներգիան ուղղորդեք այլ, հայկական տիրույթից դուրս վիրտուալ տարածքներում պետական ուղենիշներին համապատասխան վարվող պատերազմներին:
Հակառակը դավաճանություն է, հակառակը հարված է թիկունիքից:
Կարծիքներ