«Ես սխալ եմ թույլ տվել». Հունգարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է իր հրաժարականի մասին։
Երկրի ղեկավարն իր որոշումը բացատրել է այն համատարած վրդովմունքով, որը երկրում առաջացրել է երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված տղամարդու ներումը, հայտնում է Euronews-ը։
Որոշումը աննախադեպ քաղաքական սկանդալ է ստեղծել երկարամյա պահպանողական կառավարության շուրջ:
46-ամյա Նովակը շաբաթ օրը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ լքում է պաշտոնը, որը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից։
Հունգարիայում վրդովմունքն աճում էր ամբողջ շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Նովակը նախագահական ներում է շնորհել 2023 թվականի ապրիլին մի տղամարդու, որը դատապարտվել է պետական մանկատանը երեխաների սեռական բռնության մի շարք դեպքերը կոծկելու համար:
«Ես ներում եմ շնորհել, ինչը շատերի մոտ տարակուսանք և անհանգստություն է առաջացրել: ես սխալ եմ թույլ տվել»,- շաբաթ օրը ասել է Նովակը:
Կարծիքներ