Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ամրապնդել ՀՀ-ում ԵՄ առաքելության մանդատը

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ամրապնդել ՀՀ-ում ԵՄ առաքելության մանդատը

Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև:Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ այդ բանաձևերից յուրաքանչյուրում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում.

Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում