Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում վարժանքների ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ցավով հայտնում ենք, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, գտնվելով Նորիլսկում` միջգերատեսչական վարժանքներին` Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար, փրկելով մարդու կյանք՝ ողբերգականորեն զոհվել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը», - ասել են նախարարությունից:
Կարծիքներ